Մավ-Շին ընկերությունը մասնակցել է Համազգային Վստահության խորհրդի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը և արժանացել է մրցանակի՝ իր որակյալ և վստահելի գործունեության համար։
Մավ-Շին շինարարական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և տարիների ընթացքում դարձել է շինարարական ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։ Ընկերությունն առաջարկում է բարձրորակ ծառայություններ, ներառյալ բնակելի, հասարակական և քաղաքացիական օբյեկտների ֆասադների, հատակների երեսպատում, ջերմամեկուսացում, արտաքին և ներքին հարդարում, ջրամեկուսացում, տանիքածածկում, կառուցապատում և այլ շինարարական աշխատանքներ։
Մավ-Շինում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք ապահովում են որակյալ և ժամանակակից լուծումներ։ 2017 թվականից կազմակերպությունը հանդիսանում է Կրասպան ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ընդլայնելով իր գործունեության շրջանակը և ամրապնդելով իր դիրքերը շուկայի առաջատարների շարքում։
Ընկերության գործունեությունը լիցենզավորված է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, և այն շարունակում է պահպանել բարձր որակի ու վստահելիության չափանիշները։ Մավ-Շինի քաղաքականությունն է ամրապնդել իր հեղինակությունը, դառնալ հուսալի գործընկեր և շարունակաբար նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է Մավ-Շինի դիրքը որպես որակյալ ու վստահելի ընկերություն շինարարական ոլորտում։