Տանիքածածկում
Գլխավոր » Ծառայություններ » Տանիքածածկում

Տանիքածածկում
Տանիքը շինությունների ամենակարևոր և պատասխանատու հատվածն է, որին հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նոր շենքերի կառուցման, այլև հին շենքերի հիմնանորոգման ժամանակ: Պատահական չէ, որ սեփական տների, առանձնատների կապիտալ վերանորոգման անհրաժեշտությունն զգացվում է հենց այն ժամանակ, երբ տանիքն է վնասվում:
Տանիքն իր վրա կրում է շինությունը տաքից ու ցրտից, տեղումներից ու արևից պաշտպանելու գործառույթը, պատասխանատու է ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման համար, ուստի տանիքածածկման ու տանիքի վերանորոգման աշխատանքներին հարկավոր է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ. որքան ճիշտ ընտրված լինեն տանիքածածկման եղանակներն ու նյութերը, այնքան ավելի երկարակյաց կլինի տանիքը, և հնարավորինս ուշ կծագի վերանորոգման անհրաժեշտությունը:
Մավ-Շին ընկերությունն ունի տանիքածածկման աշխատանքների մեծ փորձ և առաջարկում է սեփական տների, առանձնատների ու ամառանոցների, բազմաբնակարան շենքերի, բիզնես կենտրոնների և առևտրաարդյունաբերական շինությունների տանիքածածկման ու տանիքների վերանորոգման աշխատանքներ:
Մենք նախագծում ու կառուցում ենք ցանկացած տեսակի տանիքներ՝ մանրամասնորեն հաշվի առնելով շինության տեսակը, բնակլիմայական գործոններն ու արտաքին այլ ազդակները: Հարթ և լանջավոր (թեք) տանիքներ՝ թիթեղյա, կղմինդրե, պրոֆնաստիլե կամ այլ ծածկույթներով, ամուր հիմնակմախքով, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ շերտերով: Բոլոր աշխատանքներն իրականացվում են շինարարական ստանդարտներին համապատասխան և բարձրորակ նյութերով:
Մեր առավելությունը
Բարձր որակ
Մատչելի գին
Նորագույն տեխնոլոգիա
Փորձառու մասնագետներ
«ՄԱՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում է երկարաժամկետ մասնագիտական նախագծեր իր մշտական գործընկերների համար, ինչպես նաև իրականացնում է անհատ հաճախորդների շինարարական ցանկությունները, ստեղծելով նորարարական եւ հետաքրքիր աշխատանքներ:
Մեր աշխատանքները

«Բյուրեղ» բնակելի թաղամաս

Ալեքսանդր հյուրանոց

Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան

Ամերիկյան Համալսարան

Դալմա Գարդեն Մոլ
