Կառուցապատում
Գլխավոր » Ծառայություններ » Կառուցապատում

Կառուցապատում
Կառացապատումը բազմափուլ և պատասխանատու գործընթաց է, որը բոլոր ժամանակներում պահանջում է մասնագիտական լուրջ պատրաստվածություն, տեխնիկական ապահովվածություն և որակյալ նյութերի գործածություն: Զուր չէ, որ պատմության մեջ այս կամ այն քաղաքակրթության զարգացածության մասին դատողություններ անելիս վկայակոչվում են մինչև մեր օրերը հասած շինարարական կոթողները:
Օրեցօր լայն թափ ստացող շինարարական աշխատանքները նոր մարտահրավերներ ունեն ժամանակակից կառուցապատողների համար: Պահանջվում են ճարտարապետական նորագույն լուծումներ, որոնք պետք է համադրեն էսթետիկությունն ու ֆունկցիոնալությունը, ճիշտ ընտրված շինանյութ, որը պետք է ապահովի շինության երկարակեցությունն ու էկոլոգիականությունը, տեխնիկական հզոր գիտելիքներ, որի շնորհիվ շինությունները կլինեն ոչ միայն սեյսմակայուն, այլև պատրաստ՝ դիմակայելու բնության մատուցած ցանկացած անակնկալի:
Մավ-Շին ՍՊԸ-ն գրեթե երկու տասնամյակ մասնագիտացած է շինարարական աշխատանքների ոլորտում և համարձակորեն ընդառաջ է գնում ժամանակակից բոլոր մարտահրավերներին: Բնակելի համալիրներ, բազմաբնակարան շենքեր, սեփական տներ, առանձնատներ, ամառանոցներ, բիզնես կենտրոններ և առևտրաարտադրական շինություններ՝ ահա հիմնական ցանկը այն շինությունների, որոնց կառուցապատմամբ զբաղվել և զբաղվում ենք մեր գործունեության ընթացքում:
Կառուցապատման բոլոր աշխատանքներն իրականացվում են ժամանակակից միտումներին համապատասխան՝ հետևելով միջազգային ընդունված ստանդարտներին և նախատեսված ժամկետներին:
Մեր առավելությունը
Բարձր որակ
Մատչելի գին
Նորագույն տեխնոլոգիա
Փորձառու մասնագետներ
«ՄԱՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում է երկարաժամկետ մասնագիտական նախագծեր իր մշտական գործընկերների համար, ինչպես նաև իրականացնում է անհատ հաճախորդների շինարարական ցանկությունները, ստեղծելով նորարարական եւ հետաքրքիր աշխատանքներ:
Մեր աշխատանքները

«Բյուրեղ» բնակելի թաղամաս

Ալեքսանդր հյուրանոց

Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան

Ամերիկյան Համալսարան

Դալմա Գարդեն Մոլ
