Հատակների երեսապատում
Գլխավոր » Ծառայություններ » Հատակների երեսապատում

Հատակների երեսապատում
Հատակապատման աշխատանքները շինարարական աշխատանքների անբաժանելի մասն են կազմում: Ինչպես շինարարական ցանկացած գործընթաց, հատակապատումը ևս պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, որը կարող են ապահովել Մավ-Շին ՍՊԸ-ի բարձրակարգ մասնագետները:
Մենք իրականացնում ենք շինությունների թե՛ արտաքին, թե՛ ներքին հատակապատման աշխատանքներ՝ կարևորություն տալով ոչ միայն հատակի ծածկույթի գեղեցիկ լինելուն, այլև ամրությանը, անվտանգությանն ու երկարակեցությանը:
Առևտրաարտադրական և հասարակական շինությունների համար առաջարկում մենք առաջարկում ենք բարձրացված (կեղծ) հատակներ՝ ինժեներական լուծումներով: Հատակի այս տեսակների նախագծման անհրաժեշտությունն առաջանում է, երբ հարկավոր է լինում ստեղծել ինժեներական ցանցեր, որի միջոցով կարող են միացվել տարբեր սրահներում գտնվող սարքավորումները, օդափոխման, հովացման կամ ջեռուցման համակարգերը:
Բարձրացված հատակները կառուցվում են են մետաղական կոնստրուկցիաներով հիմնակմաքխի վրա և կարող են ծածկվել քարե սալիկներով, մարմարով, կերամոգրանիտով, լամինատով և այլ հարդարման նյութերով: Ինժեներական համակարգերը թաքցվում են հիմնակմախքի տակ՝ ապահովելով սրահի էսթետիկ տեսքն ու համակարգերի անվտանգությունը: Կառուցապատման բոլոր տեսակի աշխատանքները կատարվում են համալիր կերպով՝ ներառյալ ջերմամեկուսացում և ջրամեկուսացում: Բոլոր աշխատանքներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մեր առավելությունը
Բարձր որակ
Մատչելի գին
Նորագույն տեխնոլոգիա
Փորձառու մասնագետներ
Մեր արտադրանքը
Տարիների ընթացքում՝ ուսումնասիրելով շուկան, մենք օգտագործում ենք նյութեր, որոնք էկոլոգիապես մաքուր են և նպաստում են էներգաարդյունավետությանը:
Մեր աշխատանքները

«Բյուրեղ» բնակելի թաղամաս

Ալեքսանդր հյուրանոց

Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան

Ամերիկյան Համալսարան

Դալմա Գարդեն Մոլ
