Ճակատների երեսապատում
Գլխավոր » Ծառայություններ » Ճակատների երեսապատում

Ճակատների երեսապատում
Շենքերի ճակատների՝ ֆասադների երեսապատումը շինության արտաքին հարդարանքն է, որի տեսակն ու նյութերն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել կառույցի ճարտարապետական ոճին համապատասխան լինելը, երեսապատման նյութի ամրությունն ու դիմացկունությունը բնակլիմայական պայմանների և արտաքին այլ գործոնների հանդեպ:
Ժամանակակից շինարարական աշխատանքներում բավական հանրահայտ են կախովի օդափոխվող ճակատները: Օդափոխվող ֆասադների դեպքում երեսապատման սալիկներն ամրացվում են շինության պատերին ամրացված մետաղյա հիմնակմախքի վրա: Այս դեպքում շենքի պատերի և երեսապատման միջև առաջանում է ազատ տարածություն, որտեղ տեղի է ունենում օդի շարժ և օդափոխություն: Այսպիսով կանխվում է գոլորշու և խոնավության կուտակումը շենքի պատերին և բացառվում են այնպիսի տհաճ երևույթները, ինչպիսիք են պատերի խոնավությունը, բորբոսը: Օդափոխվող ֆասադները հիանալի լուծում են ժամանակակից շինարարության մեջ և անբաժանելի մաս հատկապես բազմաբնակարան նորակառույցների, բիզնես կենտրոնների և առևտրաարդյունաբերական շենքերի շինարարութան մեջ:
Մավ-Շին ՍՊԸ-ն մասնագիտացած է շենքերի ճակատների երեսապատման բոլոր տեսակի աշխատանքներում: Մեր փորձառու և որակավորված մասնագետները մշտապես պատրաստ են տրամադրելու հանգամանալից խորհրդատվություն ճակատների երեսապատման տեսակի ու նյութերի ընտրության հարցում, ինչպես նաև իրականացնելու ցանկացած տեսակի ճակատների երեսապատման աշխատանքներ՝ ընդունված պետական ու միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մեր առավելությունը
Բարձր որակ
Մատչելի գին
Նորագույն տեխնոլոգիա
Փորձառու մասնագետներ
Մեր արտադրանքը
Տարիների ընթացքում՝ ուսումնասիրելով շուկան, մենք օգտագործում ենք նյութեր, որոնք էկոլոգիապես մաքուր են և նպաստում են էներգաարդյունավետությանը:
Մեր աշխատանքները

«Բյուրեղ» բնակելի թաղամաս

Ալեքսանդր հյուրանոց

Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան

Ամերիկյան Համալսարան

Դալմա Գարդեն Մոլ
