Ավանդական երեսապատում
Գլխավոր » Ծառայություններ » Ավանդական երեսապատում
Ավանդական երեսապատում
Երեսապատումը ցանկացած շինարարության տրամաբանական ու գեղեցիկ ավարտն է: Շենք-շինությունների կառուցապատման բարդ ու բազմափուլ աշխատանքների ավարտին հենց երեսապատման շնորհիվ է կառույցն ստանում այն ավարտուն ու վերջնական տեսքը, որն ի սկզբանե նախատեսվել էր:
Էսթետիկ նշանակությունից բացի, երեսապատումն ունի նաև ֆունկցիոնալ նշանակություն՝ պաշտպանում է կառույցի հիմնական տարրերը արտաքին ու եղանակային անբարենպաստ ազդեցություններից: Հենց այս պատճառով էլ շինարարության ավարտին անհրաժեշտ է ժամանակ և միջոցներ տրամադրել շինության նշանակությանը համապատասխան պրոֆեսիոնալ արտաքին հարդարանք ունենալուն:
Շինությունների տեսակից և արտաքին գործոններից ելնելով՝ երեսապատումը կարող է կատարվել մեկ կամ մի քանի շերտով, օգտագործելով արհեսատական կամ բնական քարե սալիկներ, երեսապատման աղյուսներ, կերամոգրանիտ, պենոպոլիստիրոլ, սենդվիչ պանելներ:
Մավ-Շին ՍՊԸ-ն մասնագիտացած է շինարարական աշխատանքների ոլորտում և առաջարկում է բազմապրոֆիլ ծառայություններ՝ այդ թվում և բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բիզնես կենտրոնների, առևտրական և արտադրական շինությունների ավանդական երեսապատում: Երեսապատման աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն ընտրված բարձրորակ նյութերով և փորձառու մասնագետների կողմից:
Մեր առավելությունը
Բարձր որակ
Մատչելի գին
Նորագույն տեխնոլոգիա
Փորձառու մասնագետներ
«ՄԱՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում է երկարաժամկետ մասնագիտական նախագծեր իր մշտական գործընկերների համար, ինչպես նաև իրականացնում է անհատ հաճախորդների շինարարական ցանկությունները, ստեղծելով նորարարական եւ հետաքրքիր աշխատանքներ: